Գյումրիում տեղի է ունեցել խնկարկում ու մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 1-ին, Գյումրիում տեղի ունեցավ խնկարկում ու մոմավառություն՝ ի հիշատակ 2016 ապրիլյան պատերազմի
զոհերին:
Հերոսների եղբայրական պանթեոնում ծաղիկներ խոնհարելու էին եկել ոչ միայն պաշտոնյաներ ու զինվորականներ, այլեւ դպրոցականներ:
Տեղի ունեցավ նաեւ քայլերթ սկսած Հայուհու հրապարակից մինչև կենտրոնական հրապարակ, որտեղ էլ կատարվեց մոմավառությունն ու ցուցադրվեց նաեւ կարճամետրաժ ֆիլմ, պատմող այդ օրերինն սահմանում կատարվածի մասին:
Ներկա էին նաեւ քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներ: Նախաձեռնողներից էր ապրիլյան պաերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայր՝ Ժորա Աբգարյանը:
Նմանատիպ միջոցառումները կնպաստեն հերոսներին չմոռանալու ու հավերժ փառք տալու համար:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի