16896 դիտում
09:57 05-10-2018
Վանաձորի մանկատանը տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ հայի՝ շանսոնյե Շառլ Ազնավուրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսահայ անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրի, Մեծ հայի մահվան լուրը խոր ցավ պատճառեց յուրաքանչյուր հային և օտարերկրացուն: Ինչպես աշխարհի շատ ու շատ քաղաքներում, այնպես էլ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում կազմակերպվել էին մոմավառություններ:
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը, կոլեկտիվը երեխաների հետ միասին նույնպես սգում են մեծ հայի կորուստը: Այսօր էլ մանկատանը հնչում էր երաժշտություն, ուսանողներն ու մանկատան երեխաներն էլ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին մեծն Ազնավուրի հիշատակը:
Տնօրեն Մ. Դավթյանի գլխավորությամբ ուղևորվեցին Շառլ Ազնավուրի մշակույթի պալատը, մոմավառություն կազմակերպեցին:
Մ. Դավթյանն իր խոսքում ցավակցեց ամբողջ աշխարհի ժողովրդին. «Աշխարհի ամենաճանաչված հայն էր, ով յուրաքանչյուր հայի հպարտությունն էր, գործով ու խոսքով ապացուցող լեգենդը։ Նրա արվեստի լույսը հարատև վառ է պահելու մեր հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը: Այստեղ են ասել՝ գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար: Մեր հայրենակցի կատարած գործը հայ ժողովրդի համար, հիրավի, անփոխարինելի է ու ահռելի»:
Հանգչիր խաղաղությամբ՝ ՄԵԾ ՀԱՅ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+