211652_close_icon
views-count1244 դիտում article-date 14:51 01-04-2019

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանը ներկայում լուծում է արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր

Հայաստանը լրացուցիչ ռազմական հարց լուծելու խնդիր չունի, Հայաստանն ունի միայն արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր: «[url=https://armenpress.am/arm/news/969658.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արած հայտարարությանը: «Մենք զինադադարի ենք հասել խաղաղություն պարտադրելով: Խաղաղության կոնցեպցիան միշտ եղել է մեր պաշտպանական ռազմավարության հիմքում: Մենք լրացուցիչ որևէ ռազմական հարց լուծելու խնդիր չունենք, մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիրն ենք լուծում այսօր»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ 90-ականներին Հայոց բանակի ստեղծումից սկսած Հայաստանը լուծել է խաղաղության խնդիր: Քոչարյանի կարծիքով` մեր խնդիրն այսօր այդ խաղաղությունը պահելն է ու վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացները մոտեցնելն այն իրողություններին, որոնց պետք է կարողանանք հասնել բանակցային գործընթացներում: Տոնոյանը օրեր առաջ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Արցախի խնդրի կարգավորման համար «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

Նմանատիպ նյութեր