211652_close_icon
views-count46882 դիտում article-date 16:23 31-03-2019

Վիճաբանություն և ծեծկռտուք Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում. Ոստիկանություն հրավիրվածներից մեկը Ճամբարակ համայնքի ղեկավարն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ինչը պարզվել է օպերատրիվ –հետախուզական միջոցառումների շնորհիվ, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր