Փաշինյանը հիշեցրել է մեկ տարի առաջ՝ այս օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2013081579012227/]իր էջում [/url]հիշեցրել է մեկ տարի առաջ այս օրը, երբ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում էր քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ։
«Մեկ տարի առաջ՝ այս օրը»,- գրել է նա՝ կից տեղադրելով 2018-ի մարտի 31-ի տեսանյութ, որտեղ նա Վարդանանց հրապարակից հայտարարում է քայլարշավ սկսելու մասին։