Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 30-ին, ժամը 23:55-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռ.Ղ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 30-ին, ժամը 13:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել վատառողջ Ս.Պ.-ին (ծնված 1998 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
***
Մարտի 30-ին, ժամը 13:46-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան ճանապարհին ուխտավորների խմբում վատառողջ քաղաքացի կա (վախենում է բարձրությունից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ.Գ.-ին (ծնված 1993 թ.) և Կ.Ե.-ին (ծնված 1956 թ.) տեղափոխել են Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն:
***
Մարտի 30-ին, ժամը 10:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենա է խափանվել. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին խափանվել է «Samanta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Շ. ծնված 1971 թ., ԻԻՀ քաղաքացի):
Փրկարարները 4 ուղևորներին (1 կին, 3 երեխա) տեղափոխել են Գորիս քաղաք:
***
Մարտի 30-ին, ժամը 05:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 1/5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը սանհանգույցի ներսում ընկած է, դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը, հատակին հայտնաբերել Ա.Հ.-ին (ծնված 1932 թ.) և մոտեցրել մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Մարտի 30-ին, ժամը 02:20–ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն Ա.Ղ.-ին ուղեկցել են հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի: