211652_close_icon
views-count2688 դիտում article-date 23:27 30-03-2019

Յուվենտուս-Էմպոլի՝ 1։0․ հաղթական գողը խփեց 19-ամյա Մոյզե Քինը

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» առանց վնասվածքից ապաքինվող Կրիշտիանու Ռոնալդուի նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ: Հաղորդում է [url=https://sport.news.am/arm/news/98532/19-amya-moyze-qiny-yuventusin-haxtanak-pargevec-pokharinman-durs-galuc-heto-tesanyut.html]sport.news[/url]-ը։ Թուրինցիների հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց իտալացի 19-ամյա հարձակվող Մոյզե Քինը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց: «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 78 միավորով և 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր