211652_close_icon
views-count1719 դիտում article-date 23:27 29-03-2019

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 29-ին, ժամը 09:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքի հատակին հայտնաբերել Ա.Մ.-ին (ծնված 1934թ.) և մոտեցրել անկողնուն:

Նմանատիպ նյութեր