211652_close_icon
views-count27065 դիտում article-date 21:33 29-03-2019

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են 49-ամյա վարորդի Nissan-ն ու 23-ամյա վարորդի Mersedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:05-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան 65/1 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 49-ամյա Արա Գոգինյանի վարած Nissan Murano մակնիշի 59 LT 555 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Վահան Առաքելյանի վարած Mersedes մակնիշի 35 FG 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mersedes-ի ուղեւոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մհեր Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր