2436 դիտում
16:12 29-03-2019
Ֆրանսիայում դելֆինների ռեկորդային անկում է գրանցվել․ ափեր են նետվել 1100 դելֆիններ
2019 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից Ֆրանսիայի ափեր են նետվել ռեկորդային թվով՝ 1100 սատկած դելֆիններ: Այդ մասին հայտնել է [url=https://www.france24.com/en/20190329-france-environment-dead-dolphins-beaches-fishing-sea-shepherd-macron]France 24[/url] հեռուստաալիքը:
«Երբեք թիվն այսքան մեծ չի եղել: Միայն վերջին երեք ամսվա ընթացքում գերազանցվել Է անցյալ տարվա ռեկորդը, երբ սատկած առանձնյակների թիվն ամենաբարձրն Էր 40 տարվա ընթացքում»,-հայտնել են La Rochelle գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում:
Ծովային կաթնասունների զանգվածային անկումը կապում են արդյունաբերական ձկնորսության հետ այն դեպքում, երբ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստները Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունից պահանջում են գործարկել դելֆիններին փրկելու ազգային նախաձեռնությունը:
Մասնագետները նշում են, որ հայտնաբերված դելֆինների 90 տոկոսը սատկել Է այն վերքերի պատճառով, որոնք ստացվել են արդյունաբերական ձկնորսների ցանցերն ընկնելիս։
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
14:42 18-01-2014
Նոր Զելանդիայի կղզու ափ 100-ից ավելի դելֆիններ են նետվել. տեսանյութ
2076 դիտում
18:20 05-08-2015
Կանադայում դելֆիններ են ափ նետվել. տեսանյութ
7903 դիտում
19:56 30-12-2015
ՌԴ արտարժույթի շուկայում ռուբլու ռեկորդային անկում է գրանցվել
Այս բաժնից
739 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
868 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1063 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ