1560 դիտում
13:07 29-03-2019
Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանները ապահովված կլինեն անհրաժեշտ պայմաններով
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախագծի` ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: «Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար։ Ներքին կարգապահական կանոնները հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը», -ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ն, արդյոք, այդ պահանջներ բավարարող ապաստարաններ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում երկու ապաստարան կա՝ հիմնված բացառապես հասարակական կազմակերպությունների կողմից:
«Ցավոք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռ որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրել, սակայն այս տարի մենք նախատեսում ենք դա իրականացնել, և կառավարության այս որոշումը կտարածվի այսուհետ ստեղծվող յուրաքանչյուր ապաստարանի համար: Այսինքն` անկախ նրանից այդ ապաստարանները կստեղծվեն պետության կողմից, պետության աջակցությամբ, թե հասարակական կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք պետք է ապահովի ապաստարանը»,- ասաց Բաթոյանը:
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
13:01 05-08-2019
ՄԻՊ-ը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ
1735 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
1967 դիտում
09:50 06-11-2020
Ապաստարանները՝ նոր կառուցվող շենք-շինությունների համար պարտադիր կդառնան. «Ժամանակ»
Այս բաժնից
640 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
802 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան