Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վիեննա, որտեղ նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 33-ը չզեկուցվող է, մեկը` գաղտնի:
Կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին և այլ որոշման նախագծեր: