Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, քննարկվում է կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովում 6-րդ գումարման 1-ին նստաշրջանի հերթական նիստն է ընթանում։ Նիստին գրանցվել է 91 պատգամավոր։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բոլոր անդամները, բացառությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ԱԺ-ում են:
Վարչապետն անձամբ է պատգամավորներին ներկայացնում 2017-2022 թվականների կառավարության ծրագիրը: