211652_close_icon
views-count1860 դիտում article-date 12:18 29-03-2019

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու փորձը

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը: Հայտնում ենն Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ: Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներին:

Նմանատիպ նյութեր