Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել
Մեղրիի սահմանային Կարճևան անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, ռուս սահմանապահները զննել են բեռնատարը, որը փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը. զննության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել է 57 գրամ թմրանյութ (նախնական տվյալներով օփիում տեսակի):
Բեռնատարի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:
Իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0039124001549617368630787.jpg[/img]