211652_close_icon

Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

views-count2019 դիտում article-date 12:07 29-03-2019
Ապրիլի 1-5-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ։ Մշակութային շաբաթը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։ Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։ Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Հովհ․ Թումանյանի պատմվածքների ընթերցանություն։

Նմանատիպ նյութեր