4253 դիտում
19:11 29-03-2016
Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
Մարտի 29-ից ապրիլի 4-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Մշակութային ծրագրի նպատակն է խթանել մանկապատանեկան ընթերցանությունը, հանրայնացնել մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական և գրական ստեղծագործությունները, ամրապնդել գիրք-ընթերցող կապը: Թիրախային խմբերն են` մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ և գրողներ:
Ավանդաբար անցկացվող շաբաթը մեկնարկում է մարտի 29-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում` նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությամբ:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում, գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ և քննարկումներ, երաժշտության կոլեկտիվ ունկնդրումներ, վիկտորինաներ, մրցույթներ:
Փակման օրը՝ ապրիլի 4-ին, գրադարանի դահլիճում տեղի կունենա հանդիպում գրողների և մանկագիրների հետ:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն նաև հանրապետության մի շարք դպրոցներ և գրադարաններ:
Նմանատիպ նյութեր
895 դիտում
15:21 26-03-2015
Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
1926 դիտում
12:07 29-03-2019
Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
1007 դիտում
21:25 05-04-2019
Ավարտվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
Այս բաժնից
2266 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր