211652_close_icon
views-count1457 դիտում article-date 11:05 29-03-2019

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապրհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր