211652_close_icon
views-count4285 դիտում article-date 15:20 21-11-2016

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մառախուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 70-80 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր