2006 դիտում
23:03 28-03-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանությունում հյուրընկալել է Արցախի մի խումբ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների
Մարտի 24-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանությունում հյուրընկալեց Արցախի մի խումբ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների, ովքեր Գերմանիա էին ժամանել դպրոցականների փոխանակման ծրագրով։ Այցը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդթի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին՝ դեսպանը հույս հայտնեց, որ այցի արդյունքում պատանիները սերտ կապեր կհաստատեն գերմանացի հասակակիցների հետ, որոնք կպահպանվեն և կընդլայնվեն նաև հետագայում։
Մարտի 27-ին Աշոտ Սմբատյանը Նաումբուրգում հանդիպեց քաղաքի գիմնազիայի տնօրեն դր. Հայնեքեի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը բարձր գնահատեց դպրոցականներին գիմնազիայում հյուրընկալելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվեց կրթության ոլորտում ապաքաղաքականացված համագործակցության խորացումը, ինչը կնպաստի երեխաների՝ գերմաներենի իմացության բարձրացմանը և գերմանական հարուստ մշակույթին մերձեցմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2214 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1351 դիտում
21:49 17-11-2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղարի հետ
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ