1110 դիտում
15:07 28-03-2019
Տնտեսական հեղափոխության ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի․ վարչապետ
ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադարձավ Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկումներին:
Մելքումյանը նշել էր, որ կառավարությունը քաղաքական հեղափոխությունից հետո հայտարարել է, որ պետք է իրականացնի նաև տնտեսական հեղափոխություն: «Ասել միայն, թե պետք է աշխատանքով ապահովել, որ մարդիկ կարողանան աշխատել, բավարար չի լինելու: Եթե մենք գյուղացուն ասում ենք, որ պետք է կառուցի անասնագոմ, հետո ինքն էլ անասուններ ձեռք բերի, նախ պետք է հասկանալ այդ պայմանները կան, թե ոչ: Մենք հայտնում ենք լավ ցանկություններ, որ պետք է փոփոխություններ կատարենք, բայց հարցադրում ենք անում` այդ գումարները որտեղից պիտի գան»,- հարցրեց Մելքումյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց` շատ կարևոր հարց է բարձրացվում, թե ով պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը: «Մենք ֆինանսական մեկ աղբյուր չէ, որ պետք է գտնենք: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ իմ կարծիքով այդ ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի: Մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ թե մենք բանկային լոբիզմի հետ շատ ենք առնչվում և բանկերը լոբինգ անելու շատ հնարավորություն ունեն: Իրականում այդ գործընթացի սերտ համագործակցության նախաձեռնողը մենք ենք: Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պետք է այս գործընթացները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչել»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
762 դիտում
14:06 14-11-2020
Կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքի հարցը. վարչապետ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը