762 դիտում
14:06 14-11-2020
Կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքի հարցը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված հարցեր: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն` տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:
Այնուհետև ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավելագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
6753 դիտում
18:12 29-10-2020
Սա չափազանց կարևոր է զոհվածների ընտանիքների համար. ԿԽՄԿ-ն՝ զինվորների աճյունների արտահանձնման մասին
1107 դիտում
15:07 28-03-2019
Տնտեսական հեղափոխության ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի․ վարչապետ
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21055 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1162 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու