Գվատեմալայում 30 մարդ Է զոհվել ՃՏՊ-ի հետեւանքով. երկրում ազգային սուգ Է հայտարարվել
Գվատեմալայում 3-օրյա սուգ է հայտարարվել ճանապարհատրանսպորտային պատահարի ծանր հետևանքների կապակցությամբ, որից Նաուալա մունիցիպալիտետում (Սոլոլայի դեպարտամենտ) 30 մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես հայտնել է EFE գործակալությունը, ասված է Գվատեմալայի կառավարության հաղորդագրության մեջ։
«Մարտի 28-ից եռօրյա ազգային սուգ է հայտարարվում (ՃՏՊ-ի հետևանքով) զոհվածների հիշատակին»,- ասված է փաստաթղթում: Դրանում նաև ցավակցություն ու համերաշխություն է հայտնվում ողբերգական միջադեպի զոհերի հարազատներին ու մերձավորներին:
Մարտի 27-ին, առայժմ չպարզված պատճառներով, Նաուալա մունիցիպալիտետում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք, ըստ նախնական տվյալների, հավաքվել էին՝ տեսնելու մեկ այլ ավտոաղետի հետևանքները:
Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը ցավակցություն է հայտնել ՃՏՊ-ի կապակցությամբ: «Ներկայում մենք համակարգում ենք զոհվածների ընտանիքներին լիակատար աջակցություն ցուցաբերելու գործողությունները»,-գրել է նա Twitter-ի իր Էջում։