211652_close_icon
views-count16221 դիտում article-date 09:33 11-12-2016

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի. երկրում ազգային սուգ է հայտարարվել

Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է RBC-ն: Եվս 166 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են; Տասնյակ զոհեր խլած ահաբեկչության կապակցությամբ Թուրքիայի կառավարությունը երկրում ազգային սուգ է հայտարարել: Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ըստ որի՝ բոլոր պետական հաստատությունների վրա կիջեցվեն պետական դրոշները: [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103717/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին, Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ 2 հզոր պայթյուն էր գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնությունում «Բուրսասպորի» հետ խաղից (2:1) հետո, երբ երկրպագուների մեծ մասը արդեն լքել էր մարդաշատն ու նրա տարածքը: Նշվում էր, որ անհայտ անձինք մեքենաներից ռումբեր էին նետել և ճողոպրել: Նախապես հայտարարվում էր, որ վնասվածքներ են ստացել 20 հոգի, սակայն «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական բաժինը հայտնել րէ, որ ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 15 ոստիկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր