211652_close_icon
views-count94404 դիտում article-date 11:21 28-03-2019

Երևանում բախվել են 34-ամյա դերասան Սուրեն Փահլևանյանի Toyota-ն և 33-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ․ Շահվերդյանը, ով Mercedes-ով բախվել է Ս․ Փահլևանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ Ս․ Փահլևանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր