211652_close_icon
views-count1523 դիտում article-date 10:26 28-03-2019

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր