211652_close_icon
views-count31238 դիտում article-date 20:24 27-03-2019

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում. անմխիթար ճանապարհներն Արթիկի համար իսկական պատուհաս են դարձել. քաղաքացիները փակել էին ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անմխիթար ճանապարհներն Արթիկի համար իսկական պատուհաս են դարձել: Գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել: Այս խնդիրը Արթիկի գրեթե բոլոր գյուղերում կա: Այսօր՝ մարտի 27-ին բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին, Արթիկի ոստիկանության պետ Մխիթարյանի հորդորով ճանապարհը բաց էր: Նրանց տեղեկացրեցին, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը: Այս տարվա համար ծրագիր ներկայացված չէ, գյուղապետերը այլ լուծում են պահանջում: Փանիկ, Անուշավան, Սպանդարյան, Գետափ գյուղերի գյուղապետերը, ովքեր ներկա էին հավաքին, պնդում էին՝ իրենցից ոչ ոք պատրաստ չէ այդքան մեծ գումար վճարել ճանապարհաշինության համար, վստահեցնում էին՝ նույն խնդրի առաջ կկանգնեն նաև մյուս գյուղերը: Ճանապարհաշինության վարչության պետը առաջարկեց ճանապարը վերանորոգել մաս առ մաս, դրան ևս դեմ են, ասում են մինչև 3-րդ կմ-ին հասնելը վերանորոգված առաջինն արդեն քանդված կլինի: Ասում են, որ համայնքապետերը միջմարզային ճանապարհը նորոգելու համար գումար ներդնել չեն կարող, բյուջեն հազիվ է բավարարում ներքին խնդիրներ լուծելուն: Հավաքվածներն այդպես էլ համաձայնության չեկան, որոշեցին ավելի ուշ հանդիպել մարզպետի հետ, կարծում են, որ խնդրին այլ լուծում կգտնեն: Ներկա կլինեն բոլոր այն համայնքների ղեկավարներն ու շահագրգիռ անձինք ովքեր կցանկանան: Լուսանկարները և տեսանյութը ՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր