211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ հերթական անգամ Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող ճանապարհահատվածի կամրջի տակ առաջացած «մինի լճակը» մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1327 դիտում article-date 18:20 11-02-2026
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանում տեղացած ձյան հալվելու և հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ՝ Շիրակի փողոց տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով «մինի լճակ» էր առաջացել ու բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չներկայացավ:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մղող պոմպի միջոցով ջուրը մղում էին անվտանգ վայր։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահրամ Հակոբյանը և Արմեն Զաքարյանը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր