3533 դիտում
16:20 27-03-2019
Իրանում աճում Է հեղեղումների զոհերի թիվը
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ: Հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ներկայացուցչին:
Մարտի 26-ին իրանական Կարմիր մահիկի փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին ISNA գործակալությանը հայտնել էր երկրի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, Քերմանշահի, Լուրեստանի, Կոհգիլուեի և Բոյերահմեդի, Խուզիստանի նահանգներում, հեղեղումներից 23 զոհվածների մասին:
Տարերքը վնասներ է պատճառել նաև Իրանի հյուսիսում՝ Գոլեստանի և Մազանդարանի նահանգներում: «Մարտի 27-ի դրությամբ հեղեղումների հետևանքով մահացել են մեր 25 հայրենակիցներ»,- հայտնել է Սալիմին Tasnim գործակալությանը:
Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքն ու տները, տրանսպորտը, ինչպես նաև խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Տարերքից տուժել են Իրանի տասնյակ հազարավոր բնակիչներ: Ինչպես հայտնել է Սալիմին, 43,5 հազար մարդու օգնություն է ցուցաբերվել 293 քաղաքներում, գյուղերում, ինչպես նաև քոչվող ցեղերի բնակության շրջաններում:
Նմանատիպ նյութեր
4573 դիտում
22:49 18-08-2017
Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 119-ի
3535 դիտում
21:09 20-08-2017
Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 200-ի
2881 դիտում
15:10 20-08-2021
Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի
Այս բաժնից
1069 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3997 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1102 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին