3914 դիտում
11:20 27-03-2019
Ինձ որտեղի՞ց էդքան փող․ Արամ Դանիելյանը վստահ է, որ քրեական գործը կջրվի-կգնա․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ մեղադրվող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջին շրջանում մտերիմների մոտ վստահություն է հայտնում, որ շուտով քննությունը կպարզի իր անմեղությունը: Մասնավորապես, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Դանիելյանը վստահ է, որ քրեական գործը կջրվի-կգնա, որովհետև, ինչպես ինքն է այս ու այն կողմ խոսում. «Կան վկաներ, փաստաթղթեր, որ ինքը մեղավոր չի, որ ինքը գործ չունի էդ փողերի հետ»:
102 մլն դրամի մասին է, որը նախաքննական մարմնի դեպոզիտ հաշվին է փոխանցվել՝ ազատության մեջ մնալու համար, նախկին քաղաքապետը հետևյալ կերպ է բացատրում. «Բա էդքան տարվա քաղաքապետ եմ, սաղ ընկերությունս է օգնել, վարկեր եմ վերցրել, թե չէ ինձ որտեղի՞ց էդքան փող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով