211652_close_icon

Ես որտեղի՞ց պետք է թալանեի, ո՞վ պետք է ինձ փող տար. Վաչագան Ղազարյանի պնդմամբ՝ հիմա «յոլա է գնում» թոշակով

views-count586 դիտում article-date 18:23 23-09-2025
Ես որտեղի՞ց պետք է թալանեի, ո՞վ պետք է ինձ փող տար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարություններին՝ թալանը հետ բերելու մասին։

«Բայց ապացուցե՞լ են, որ ինչ–որ բան թալանել ենք։ Ինչի՞ բյուջեի դռները բաց ա, գնում, վերցնում, դուրս ենք գալի՞ս»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ինքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, Ղազարյանն ասաց. «Ապօրինի գույքով բոլորն էլ անցնում են, պետք է ապացուցեն, որ թալանված է։ Ես ձեզ բացատրեցի, էդ 4 հողակտորը տվել են ինձ, իրենք էլ ասում են՝ ձերը չի, ես էլ տվել եմ իրանց։ Ի՞նչ խնդիր կա»։

Վաչագան Ղազարյանը հայտարարեց, որ այս պահին իր բանկային հաշիվներին մեծ փողեր չկան։ Հարցին՝ բա ո՞նց է յոլա գնում, պատասխանեց. «Թոշակ եմ ստանում»։

Նմանատիպ նյութեր