3834 դիտում
11:08 27-03-2019
Գյումրու քաղաքապետարանը 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետարանի վերջերս իրականացրած ծախսերն իսկապես աչքի են զարնում: Քաղաքապետարանը մեծ, միջին և փոքր չափի 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար:
Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով և բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին՝ այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին:
Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ տորթերի ու շամպայնների բաշխումը ավանդույթ է դարձել: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն՝ «Շուշան Տեխնիկս», «ՄարիաՔեյք Ֆեքթորի» և Ա/Զ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ընկերությունը:
Նկատենք, որ թեև տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն՝ ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», և ճանաչվել հաղթող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը