211652_close_icon
views-count30273 դիտում article-date 19:51 26-03-2019

Երևանում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու 06-ը. վարորդներից մեկը բիլիարդի ֆեդերացիայի փոխնախագահն է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 04:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Հունանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 68 ՕԼ 587 համարանիշի, Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Սիմոնյանի վարած Opel մակնիշի 35 NQ 693 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 52-ամյա Խաչատուր Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 35 AM 120 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Մելիքյանը և Գ. Սիմոնյանի ուղևոր, Նորք Մարաշի բնակիչ, 17-ամյա Գևորգ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Հունանյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը աշխատում է բիլիարդի ֆեդերացիայի փոխնախագահ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր