211652_close_icon
views-count4934 դիտում article-date 14:28 26-03-2019

«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Մոտենում ենք վերջնագծին կամ, ավելի ճիշտ, այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Թորոսյանը։ Դեռ փետրվարին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում կներդրվի սանիտարական ավիացիայի ծառայություն: «Armenian Helicopters LLC-ն «Էյրբաս» ընկերությունից ընդունել է ուղղաթիռը, որով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ»,-գրել էր Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։ Մարտի 2-ին նախարար Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է «Շտապ օգնության» ուղղաթիռով կազմակերպվում պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից:

Նմանատիպ նյութեր