1993 դիտում
16:11 07-03-2014
Ռուսական ուղղաթիռների ներխուժումը Վրաստանի տարածք սադրանք է. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով նախօրեին Վրաստանի օդային տարածք [url=https://shamshyan.com/hy/article/140306212606/]ռուսական մարտական ուղղաթիռների ներխուժումը[/url], հայտարարել է, որ դա ռուսների հերթական սադրանքն է:
«Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային օրենսդրությունը և գործող համաձայնագրերը: Դա ոչ միայն մեր երկրի օդային տարածքի խախտում է, այլև կառավարվող ողջ օդային տիրույթի և գործող համաձայնագրերի խախտում»,-ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում բավականին բարդ է, և Վրաստանը պետք է շատ զգույշ լինի:
«Մենք չենք կարող չկամների սադրանքներին տրվել: Նման գործողություններին մենք պատասխանում ենք մեր միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատանքով և ուշադիր հետևում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
23:22 13-04-2014
Իրաքը կստանա ռուսական ուղղաթիռների նոր խմբաքանակ
1501 դիտում
17:51 27-09-2014
Իրաքը ստացել է ռուսական «Մի-35» ուղղաթիռների երրորդ խմբաքանակը
5684 դիտում
16:31 05-04-2022
ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել Ми-8МТВ և Ка-52 ուղղաթիռների ներգրավմամբ
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
658 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը