211652_close_icon
views-count2626 դիտում article-date 09:37 26-03-2019

ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. փորձելու է մարզային կառույցները վերակենդանացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ ներկա գտնվելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այնտեղ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ հրաժարականից հետո հեռացել էր ՀՀ-ից: Սերժ Սարգսյանը երեկ կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս դեռևս երկար ժամանակ որոշել է լռել, քանի որ սպասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հանրային դժգոհությունն ավելանա, որպեսզի իր խոսքն ավելի ազդեցիկ լինի, և հետևողներ ավելի շատ լինեն: Սակայն այս ընթացքում ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. ըստ մեր տեղեկությունների` նրանք փորձելու են մարզային կառույցները վերակենդանացնել, թեև մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին՝ դա անչափ դժվար է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր