211652_close_icon
views-count1138 դիտում article-date 10:07 11-11-2014

Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստել Հայաստանում. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է, որ Սոչիում՝ «Վալդայ» ծրագրի շրջանակում, Պուտինի արձանագրած Արևմուտք-Ռուսաստան էլ ավելի սրվող հակամարտությունն իր «պտուղներն» է տալիս ոչ միայն հարևան Վրաստանում, որտեղ սպասվում է «մինի Ուկրաինա», որն էլ իր հերթին կարող է հեղափոխությամբ ու անջատողականությամբ վարակել Ջավախքը, այլև Հայաստանում: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով՝ Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստել Վրաստանում և Հայաստանում: «Կոնկրետ Հայաստանում այս տարվա համար «Եվրասիա» ամերիկյան հիմնադրամը նախատեսել է 10 միլիոն դոլարի գրանտ՝ քաղաքացիական սեկտորը և հասարական կազմակերպությունները «ոտքի վրա» պահելու համար: Որոշ տեղեկություններով՝ այս օրերին տեղի ունեցած «Անոնիմուս» շարժումն այդ դրսևորումներից մեկն էր, իսկ առաջիկայում արևմտամետ «շարժումերն» ավելի լայն թափ կստանան՝ դառնալով հակակշիռ Կիսելյով-Մարգարիտա Սիմոնյան զույգի «ուղեղային լվացումներին»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր