211652_close_icon
views-count4143 դիտում article-date 18:55 25-03-2019

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան: Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել: [b]Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ[/b]

Նմանատիպ նյութեր