211652_close_icon
views-count1258 դիտում article-date 17:46 25-03-2019

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը: Նախարարն ընդգծել է, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում համապատասխան գիտելիքների ուսուցումը: Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը: Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն: Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը: Տանյա Ռադոչան շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից: Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն: Նա տեղեկացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում: Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր