Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց
Մարտի 23-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Աշոտ Վ.-ին, որը հունվարի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքիի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]