Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
Ոստիկանության Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորիվ հունիսի 23-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից հայտնաբերվել և հունիսի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Արման Զ.-ն, որը 1999թ. նոյեմբերի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]