Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի Instagram-ի էջից:
ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է լուսանկար, որում երևում է, որ Հենրիխ Մխիթարյանը ՀՀ նախագահին նվիրել է «Արսենալ»-ի իր մարզաշապիկը: