«Ատլետիկոն» ակումբի մարզաշապիկ է նվիրել Մադրիդ այցելած Մեթ Դեյմոնին
Ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնը Իսպանիա է այցելել ԿՀՎ-ի նախկին գործակալ Ջեյսոն Բորնի վերաբերյալ հինգերորդ ֆիլմի գովազդային արշավի շրջանակներում:
Այցի ընթացքում 45-ամյա Դեյմոնը հանդիպել է «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի և պաշտպան Ֆելիպե Լուիսի հետ:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները դերասանին են նվիրել թիմի խաղաշապիկը, իսկ հրաժեշտ տալուց Դեյմոնը բացականչել է. «Առա~ջ, «Ատլետիկո»: