Գերմանիայի հավաքականի խաղացողները ահաբեկչությունից տուժած ռուս աղջկան ինքնագրերով մարզաշապիկ են նվիրել
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ու թիմի ֆուտբոլիստները նվեր են արել սանկտ-պետերբուրգցի Էվելինային: Վերջին Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վնասվածքներ էր ստացել և այժմ ապաքինման կուրս է անցնում:
Էվելինային գերմանական հավաքականը մարզաշապիկ է նվիրել՝ ինքնագրերով: Մասնավորապես, Լյովը գրել է. «Լավագույն մաղթանքներս, Էվելինա»:
Գերրմանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում անցկացրեց Կոնֆեդերացիայի Գավաթի եզրափակիչը, որտեղ 1:0 հաշվով հաղթեց Չիլիին:
Նշենք, որ պետերբուրգյան մետրոյում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017թ. ապրիլի 3-ին: Պայթյունի հետևանքով զոհվել էր 16 մարդ, 87-ը՝ վիրավորվել: