Վարչապետի խորհրդականը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում արածի, և մոտակա պլանների մասին
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, վերջին մի քանի օրերում ես ստացել եմ հազարավոր շնորհավորանքներ Վարչապետի խորհրդական նշանակվելու կապակցությամբ:
Այս պոստով ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, և հավաստիացնել, որ և' պաշտոնը, և' շնորհավորանքները շատ պարտավորեցնող են: Եվ ես խոստանում եմ արդարեցնել և' նշանակողի, և' ինձ հավատացողների սպասելիքները:
Հիմա՝ 3 աշխատանքային օրերիս ընթացքում արածիս, և մոտակա պլաններիս մասին:
Գաղտնիք չի, որ իմ գաղափարախոսությունը հիմնված է օդային տեղափոխումների հայկական շուկայում հայկական ավիափոխադրողների կայացման, նրանց ազդեցության ընդլայնման և համաշխարհային շուկա ինտեգրման վրա:
Այս ամենին հնարավոր է հասնել միայն օրենքներով ապահովագրված և մասնագիտորեն նպատակաուղղված գործողությունների շնորհիվ:
Այս շաբաթ սկսել եմ `
1. պետական կառավարման համակարգում պարտականությունների և իրավունքների տարաբաշխման շուրջ խորհրդակցություններից ՀՀ ՏԿՏՏ նախարության և ՔԱԿ ղեկավարության հետ: Հաջորդ շաբաթ կշարունակվի արդեն ՔԱԿ -ու և արդյունքում կծնվի այսօրվա պայմաններում լավագույն հնարավոր տարբերակը, որում կփորձենք մաքսիմալ օգտակար դարձնել բոլոր օղակների աշխատանքները:
[b]ԾԱՆՈւՑՈւՄ`ՀՀ Սահմանադրությունը, Պետական Համակարգի կառավարման մասին Օրեքը և Ավիացիայի մասին օրենքը հստակ տարնջատում են ոլորտի քաղաքականությունը մշակողի և տենիկական կարգավորումներն իրականացնողի ստաուսն ու իրավասությունները:[/b]
2. Հայկական ավիափոխադրողներ ստեղծվելու և այդ ոլորտում ներդրումների գլխավոր նախապայմանը ոլորտի իրավական դաշտի հավասարության` շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորությունների ապահովումն է և մասնակիցների իրավունքների պաշտպանվածությունը:
Այս հարթությունում կարևոր դեր են խաղում մի քանի երևույթներ, որոնց մասին ես հերթական պոստերով կտեղեկացնեմ ձեզ:
Այս շաբաթ սկսել եմ նշված գործընթացներից մեկի` ռուսական օդանավակայաններում սակագնային խտրականությունը մեր և ռուսական ավիաընկերությունների միջև վերացնելուն ուղղված աշխատանքներ:
Հաջորդ շաբաթ կշարունակվեն վերը նշված գործընթացները, նախապատրաստվում են հանդիպումներ և խորհրդակցություններ ՔԱԿ ղեկավարության և հայկական ավիատնկերությունների տնօրինությունների հետ: Որոնց ընթացքում նրանց օգնությամբ կկազմվի ՌԴ ավիացիոն իշխանություններին, համաձայն միջպետական համաձայնագրերի, խորհրդակցությունների հրավիրելու բոլոր թեմաները և ֆորմատը:
Հաջորդիվ կտեղեկացնեմ արդյունքների մասին», նշել է վարչապետի խորհրդականը: