Նորվեգիայի ափերի մոտ նավ է խորտակվել. ողջ գիշեր իրականացվել է 1300 ուղևորների տարհանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 23-ին, Նորվեգիայի ափերի մոտ Viking Sky նավը խորտակվել է: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փոթորկի ժամանակ նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։
Ոստիկանության տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում, որը շարունակվել է ողջ գիշեր։
Տարհանվող մարդկանց ընդունելու համար ցամաքում ճամբար է կազմակերպվել։