Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները նույնպես մասնակցեցին համապետական շաբաթօրյակին. աշխատանքներին հետևում էին ավագ հետաքննիչների երեխաները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ մարտի 23-ին,  հայտարարված համապետական շաբաթօրյակին իրենց մասնակցությունն ունեցան  նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝  բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: 
Հետաքննիչները մաքրեցին ու կարգի բերեցին Թայիրովի փողոցում իրենց բաժնի առջև և հարակից տարածքը: 
Կուտակված մի քանի պարկ աղբը բեռնատարով տեղափոխվեց, քանի որ այնքան շատ էր, որ հնարավոր չէր ձեռքով տեղափոխել:   
Հետաքննիչները «ջիգյարով» կպել էին գործին, իսկ նրանց աշխատանքերին հետևում էին ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի տղան՝ Արսեն Կիրակոսյանն ու Անդրանիկ Ւսախանյանի տղան՝ Քաջիկ Իսախանյանը: 
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հետաքննիչներն ասում էին. «Բաժնի պետ Սամվելյանը կանտրոլ աներ, ըտենց շուգատ չէինք ըլնի,  ինչքան Արսենից ու Քաջիկից: Երեխաները մեր առջև խնդիր էին դրել՝ ով գլուխ պահեց ու թերացավ շաբաթօրյակի ժամանակ, ապա նա  գիշերը ռեզերվ է մնալու դեպքի վայր գնալու համար:
Բարեբախտաբար, ոչ ոք գիշերը դեպքի վայր չգնաց: Օրվա վթարների վայրերում հետաքննչական աշխատանքները ղեկավարեց ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը»:
Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

