Այսօր` մարտի 23-ին, համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ Վանաձորի մանկատունը, տնօրեն Մարինե Դավթյանի նախաձեռնությամբ աշխատակիցները սկսեցին մաքրման աշխատանքները:
Մանակատանը շուրջ մեկ շաբաթ է սկսվել են մաքրման աշխատանքները, որի հետ համընկավ համապետական շաբաթօրյակը:
Շաբաթօրյակի շրջանակում կատարվեց ծառերի և թփերի էտման, տարածքի մաքրման, ծաղկանոցների մշակման աշխատանքներ: Մանկատան կոլեկտիվին սիրով օգնեցին մանկատան շահառուները: Ակտիվ մասնակցություն ապահովեցին մանկատան կոլեկտիվի բոլոր անդամները, որի համար խորհին շնորհակալություն հայտնեց տնօրեն Մարինե Դավթյանը:
Կուտակված աղբի հեռացման աշխատանքներում Վանաձորի համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնել:
Լուսանկարները ` Արմինե Դանիելյանի