3040 դիտում
11:14 23-03-2017
Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է. Գագիկ Սուրենյանը շնորհավորական ուղերձ է հղել
Մարտի 23-ին աշխարհում նշվում է Օդերևութաբանի համաշխարհային օրը, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ուղերձ է հղել.
«Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան:
Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերեւութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ Արդեն 12-րդ տարին է, Հայաստանում այդ օրը նշվում է որպես օդերեւութաբանի օր՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։
2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը եւ դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի եւ կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային եւ ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների եւ ուսումնասիրման անհրաժեշտությունը։
Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։
Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաեւ Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) եւ Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերեւութաբանական կայանները»։
Նմանատիպ նյութեր
1050 դիտում
16:50 23-03-2019
ԱԻ նախարարի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
1364 դիտում
21:20 23-03-2020
Մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»
Այս բաժնից
1102 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
814 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան