211652_close_icon

Արդարադատության փոխնախարարներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից

views-count1524 դիտում article-date 20:39 22-03-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաեւ Սուրեն Քրմոյանը։ Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, երկու փոխնախարարները չեն կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի կապակցությամբ կառավարության ղեկավարը որոշել էր ազատել նրանց պաշտոններից։

Նմանատիպ նյութեր